Նորություններ և միջոցառումներ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ԼՅՈՎԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սույն թվականի նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Վանաձորի պետական համալսարանի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտություների թեկնածու, դոցենտ Քրիստինե Ղազարյանը ERASMUS+ PrinTel «Փոփոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան  գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական  փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում մասնակցել է Բելգիայի Լյովենի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը՝ «Ակտիվ ուսուցում` տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառության առանձնահատուկ շեշտադրմամբ» թեմայով գործընկեր երկրների դասախոսների որակավորման բարձրացման դասընթացին:

Դասընթացի նպատակն էր բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, դասավանդման գործընթացում ավանդական մեթոդների  փոխարինումը նորագույն, ակտիվ, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և տարբեր ենթակառուցվածքների ներդրմամբ ակտիվ ուսուցման իրականացումը: Դասընթացը միտված է գործընկեր համալսարանների դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման և դասավանդման միջավայրի ձևավորմանը, նորարարական ուսումնական պլանների ստեղծմանն ու վերաձևակերպմանը, նորագույն մեթոդների և գործիքակազմերի օգտագործմանը, առցանց միջավայրի ձևավորմանը:

   Հնգօրյա վերապատրաստման ծրագրի հիմքում դրված էին.

ADDIE (Analyse/վերլուծություն Design/մշակում Develop/ զարգացում, Implement/ ներդրում, Evaluate/գնահատում),
TPACK (Technology/տեխնոլոգիա, Pedagogy/մակավարժություն և Content Knowledge/ բովանդակության վերաբերյալ գիտելիք)   մոդելների կիրառությունը:
Դասընթացի մասնակից դասախոսները հնարավորություն ունեցան  ծանոթանալու ակտիվ ուսուցման մի շարք այլ տեսակների՝

հիշողության քարտեզագրում (Mind mapping),
վիրտուալ դասարան (Collaborative Virtual Classrooms),
որսորդություն (Scavenger Hunts),
դերային խաղ (Role Playing),
առցանց քնարկումների հարթակ (Online Discussion Boards),
շրջված դասասենյակ (The ‘Flipped Classroom’),
խաղ-դաս (Game-based Learning):
Դաընթացի ավարտին մասնակից դասախոսները ներկայացրին իրենց աշխատանքները նշված մոդելների և մի շարք գործիքների (Mentimetre, Online Prezentation Tools) կիրառությամբ,  որոնք դյուրին են դարձնում ուսումնառության գործընթացն  ու ակտիվացնում են սովորողներին:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:

Համաձայն Վանաձորի պետական համալսարանի հետ կնքված համաձայնագրի՝ Քրիստինե Ղազարյանը պարտավորվել է 2019 թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ իրականացնել դասախոսական կազմի վերապատրաստում 10 ժամ ընդհանուր տևողությամբ՝ ակտիվ դասավանդման և ուսումնառության մեթոդների վերաբերյալ ձեռք բերած փորձը փոխանցելու նպատակով: