Դրամաշնորհային ծրագրեր
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ (Վերջնաժամկետը՝ 20․06․2025)- Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: (Վերջնաժամկետը՝ 20․06․2025)
- «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ հայագիտության ոլորտում որակավորված (մագիստրոսի կամ ասպիրանտի) ուսանողների, գիտնականների և հետազոտողների համար, ովքեր ցանկանում են մասնակցել միջազգային կոնֆերանսների կամ ամառային դպրոցների:Վերջնաժամկետն է ՝ 03․12․2025
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ հայաստանաբնակ, 35 տարեկանը չլրացած մագիստրոսի, ասպիրանտի կամ թեկնածուական աստիճան ուղեցող հետազոտողների համար, ովքեր ցանկանում են մասնակցել միջազգային սեմինարների, կոնֆերանսների, կարճաժամկետ դասընթացների և հետազոտական ճանապարհորդությունների։Վերջնաժամկետն է՝ 03․12․2025- «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ տարբեր մշակութային, կրթական, հետազոտական նախագծերի համար, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ հայկական սփյուրքի վրա։Վերջնաժամկետն է 12․12․2025։Մանրամասները հետևյալ հղումով։
- Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ արվեստի և մշակութային նախաձեռնությունների համար, որոնք միտված են Հայաստանում մշակութային հաստատությունների զորեղացմանը, հանրային ներգարվման և արվեստի ստեղծագործությունների խրախուսմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը։Վերջնաժամկետն է ՝ 30․ 06․2025
- «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ գծանկարչության, քանդակագործության, լուսանկարչության, նկարչության և տեսնյութի ոլորտներում։Վերջնաժամկետն է՝ 30․06․2025
- «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» նախաձեռնության ներքո մեկնարկել է «Տարածաշրջանային, ազգային և միջազգային ծրագրերի համաֆինանսավորում» 2024 թվականի գործողության համար հայտերի ընդունումը։Վերջնաժամկետն է ՝ 24․06․2025Մանրամասները հետևյալ հղումով։
- Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հասանելի է 5մլրդ եվրո բյուջով դրամաշնորհների մրցույթ։
