Ասպիրանտուրա

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ)

Համալսարանի զարգացման ռազմավարության գլխավոր ուղղություններից մեկը գիտության զարգացումն է: Համալսարանում գիտության զարգացման, գիտամանկավարժական կադրերի թարմացման, սահուն սերնդափոխության կազմակերպման հիմնական ուղին հետբուհական (ասպիրանտական) կրթության իրականացումն է, որն անց է կացվում՝ համաձայն Բոլոնյան սկզբունքների՝ կրեդիտային հիմունքներով: Հետազոտողի ուսուցման կազմակերպումն ու կրեդիտային համակարգի ներդրումը միտված են համալսարանում ապահովելու մի կողմից՝ ասպիրանտների և հայցորդների գիտելիքների, ունակությունների և կարողությունների ավելի լայն շրջանակ, մյուս կողմից՝ մասնագիտական գիտելիքների, ընդհանուր հենքային կարողությունների ուսուցում, կառավարման ու հաղորդակցման հմտությունների ձևավորում:

Ասպիրանտական կրթության համակարգը «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում գործում է 2006 թվականից, որն իրականացվում է ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով: Հետբուհական կրթության շրջանակներում «ՎՊՀ» հիմնադրամում գիտամանկավարժական կադրեր են պատրաստվում տարբեր մասնագիտությունների գծով: Ասպիրանտական և հայցորդության կրթական ծրագրերի իրականացման նպատակով մշակվել և «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտխորհրդի կողմից հաստավել են մի շարք փաստաթղթեր՝

  1. «Հետազոտողի պատրաստման կրթական ծրագրով ասպիրանտուրայի ընդունելության, հայցորդության ձևակերպման ընթացակարգ»

    https://old.vsu.am/kanonakarger%2031/aspirant.pdf
  2. Կանոնակարգ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հետազոտողի պատրաստման (ասպիրանտուրայի և հայցորդության) գիտակրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման, գիտակրթական ծրագրի կառուցվածքի

    https://www.vsu.am/karg/2020/165%20karucvatsk%20aspirantura%20%2010.03.2020.pdf
  3. Կարգ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում ուսանողներին և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու

    https://www.vsu.am/karg/2020/10.03.2020asp-us-arcakurd.pdf