Գիտահետազոտական ուղղություններ
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավելի քան կեսդարյա ուսումնամանկավարժական և գիտահետազոտական գործունեության փորձը թույլ է տալիս արձանագանել ժամանակի մարտահրավերներին։
Համալսարանը կարևորում է հիմնարար և կիրառական հետազոտությունների պլանավորումը և իրականացումը։ Նրա ֆակուլտետների կառուցվածքային ուսումնագիտական հիմնական ստորաբաժանումները՝ ամբիոնները, ունեն գիտահետազոտական թեմաներ՝ երկարաժամկետ պլանավորմամբ։ Համալսարանը կարևորում է նաև գիտահետազոտական գործունեության ծավալումը միջազգային ասպարեզում, ընդ որում՝ ոչ միայն գիտաժողովների մասնակցությամբ, այլև համատեղ ծրագրերի իրականացմամբ։
Համալսարանի գիտության զարգացման 2023-2025 թվականների գերակայություններն են.
- Հայագիտություն
- Գիտություններ կյանքի և առողջության մասին
- Նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ տեխնոլոգիաներ
- Տնտեսության և հասարակության զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար և կիրառական հետազոտություններ
