Նորություններ և միջոցառումներ

Հնգօրյա վերապատրաստում

Սույն թվականի մարտի 11-15 ընկած ժամանակահատվածում Վանաձորի պետական համալսարանում «Ակտիվ ուսումնառություն՝ առանձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված համագործակցային ուսումնառությունը» թեմայով անցկացվեց հնգօրյա վերապատրաստում, որը վարում էր ՎՊՀ Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, ի. գ. թ., դոցենտ Քրիստինե Ղազարյանը:

Դասընթացն իրականացվում էր Google Drive հարթակում, որն ապահովում էր մասնակիցների միջև փաստաթղթաշրջանառությունն ու ներկայացվող նյութերի հասանելիությունը: Վերապատրաստվողների կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեցին ePortfolio-ները, որոնք միտված են անձնական էջ ստեղծելուն, ուսանողների բնութագրիչների կազմմանը, դասընթացների ձևավորմանն օժանդակող  Animaker, Canva, Prezi, Mindmup, Mentimeister, գնահատմանն ուղղված Polleverywhere, Plickers, Mentimeter և այլ համակարգեր: Էլեկտրոնային հարթակում գործնական հմտությունների կատարելագործմանը զուգահեռ կիրառվեցին մի շարք հայտնի՝ Վեց գլխարկների, Մեկ րոպե հարցում, TPACK, ADDIE, BLOOM Taxonomy, SMART, ABCD  և այլ մեթոդներ:

Մասնակիցներն  ընդգծեցին նմանօրինակ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաև հատկապես նորագույն տեխնոլոգիաներով դասընթացների կազմակերպման ակնհայտ արդյունավետությունը:

Հնգօրյա վերապատրաստում | Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծեր | Միջազգային ծրագրեր | ՎՊՀ