Նորություններ և միջոցառումներ

Հայտարարություն

Վանաձորի պետական համալսարանը մասնակցում է  ERASMUS+ PRINTeL«Փո­փոխություն լսարանում. Նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծին, որի շրջանակներում 2018թ-ի նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի,Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։

Ծրագրի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, ովքեր կտիրապետեն դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիա­պես հագեցած ժամանակակից մեթոդներին` ձեռք բերած փորձը հետագայում ՎՊՀ-ում տարածելու նպատակով։ Նախատեսվում է վերապատրաստել թվով 6 այդպիսի վերապատրաս­տող։

Թեկնածուների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքով` համա­պա­տասխան հանձնաժողովի կողմից։Վերապատրաստման և գործուղման բոլոր ծախսերը փոխ­հատուցվելու են PRINTeLնախագծի միջոցներից։

Թեկնածուներին ներկայացվող պահանջները և մրցույթի չափանիշներն են`

  1. ՎՊՀ հիմնական աշխատող,
  2. տարիքը` մինչև 50,
  3. անգլերենի լավ իմացություն (առնվազն C1 մակարդակ),
  4. տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման հմտու­թյուն­ներ,
  5. պարտավորություն` վերապատրաստումից հետո` 3 ամսվա ընթացքում վե­րա­­պատրաստելու առնվազն տասնհինգ գործընկեր դասախոսի, ինչի մասին թեկ­նածուի հետ կնքվելու է համապատասխան համա­ձայնագիր,
  6. առավելությունը տրվելու է այն թեկնածուներին, ցանկություն կունենան դասավանդելու ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնի դասախոսների վերապատրաստման ծրագրերում և հանձնառու են շարունակելու այդ գոր­ծունեությունը առնվազն 2 (երկու) տարի։

Դիմում-հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբե­րակով` ՎՊՀ ուսումնամեթոդական վարչություն (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ, առաջին սենյակ կամ anrulega@mail.ru  էլեկտրոնային հասցեով)` ս.թ. հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Մրցույթը կկայանա ս.թ. սեպտեմբերի 3-5-ը, իսկ ար­դյունք­ները կհրապարակվեն սեպտեմբերի 7-ին։

Համալսարանի դասախոսների վերապատրաստումների կազմակերպումը եվրոպական համալսարաններում

Վանաձորի պետական համալսարանը մասնակցում է  ERASMUS+ PRINTeL «Փո­փոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծին, որի շրջանակներում 2018 թ. նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ՎՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։

Վերապատրաստումներին կմասնակցեն մրցույթի արդյունքում ընտրված 6 դասախոսներ.

հ/հ

Ազգանուն, անուն,

Հյուրընկալող համալսարան

Դասընթացների ուղղվածությունը

1.                    

Դանիելյան Արինա  Կարլենի

Գրացի Կիրառական գիտությունների համալսարան

Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն

2.                    

Միրզոյան Վանանե  Խաչիկի

3.                    

Առաքելյան Աննա  Ժորայի

Լինշոպինգի համալսարան

Ակտիվ ուսումնառություն «Շրջված լսարան»-ում

4.                    

Բրուտյան Մարիա   Աշոտի

Բարսելոնայի համալսարան

Ակտիվ ուսումնառություն և  ՏՀՏ ընդլայնված դասավանդում (m-learning, gamification)

5.                    

Խաչատրյան Աննա Սամվելի

Պորտոյի համալսարան

Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում

6.                    

Ղազարյան Քրիստինե Սերգեյի

Լյովենի կաթոլիկ համալսարան

Ակտիվ ուսումնառություն՝ առաձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված  համագործակցային ուսումնառությունը

Դասընթացների կազմակերպական աշխատանքներին նախորդել է դասախոսների մասնագիտական (մանկավարժական) վերապատրաստման և ուսանողների ուսումնառության կարիքների վերլուծությունը, որի վերաբերյալ ներկայացված է զեկույց (https://www.printel.am/page/pd-for-wp-1):  Եվրոպական գործընկեր համալսարանները դասընթացների կազմակերպումն իրականացնում են ըստ բացահայտված կարիքների և վերլուծության արդյունքների: Դասընթացների ընթացքում ձեռք բերված փորձը դասախոսները կտարածեն համալսարանում՝ կազմակերպելով դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիա­պես հագեցած ժամանակակից մեթոդների վերաբերյալ ներքին վերապատրաստումներ: Վերապատրաստումների գործընթացը կազմակերպելու նպատակով մասնակից դասախոսների հետ, համաձայն ծրագրի պահանջների, կնքվել են համաձայնագրեր: Արդյունքում՝ պլանավորվում է  վերապատրաստված դասախոսների կողմից 2019 թ. հունվար-մարտ ամիսներին կազմակերպել 5-օրյա ներբուհական վերապատրաստումներ, որոնցում կներգրավվեն Համալսարանի  առնվազն 60 դասախոս: 

 
 
 
 
 
Հայտարարություն | Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծեր | Միջազգային ծրագրեր | ՎՊՀ