Մեր մասին
Բարի՛ գալուստ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կայքէջ։ Կայքէջը նպաստելու է կրթության ոլորտում առաջավոր փոփոխություններին Ձեր գլխավոր նպատակակետին հասնելու ճանապարհին։
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը մասնագիտացված է տարաբնույթ վերապատրաստման դասընթացների կազմակերպման գործընթացում, որոնք միտված են շահառուների տարբեր խմբերի աշխատանքային հնարավորությունների ընդլայնմանը։
Աշխատաշուկայի զարգացող պահանջներին համապատասխան Կենտրոնն իրականացնում է վերապատրաստման և վերաորակավորման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հետևյալ դասընթացները.
- «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթաց»
- «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար վերապատրաստման դասընթաց»
- «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող կրթական ծրագիր (մոդուլ)»
- «Կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 միավոր հավաքած ուսուցչի առարկայական վերապատրաստման դասընթաց»
- «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»
- «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականի վերապատրաստման դասընթաց»
- «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստման դասընթաց»
