ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ — Գիտելիք, ավանդույթ, զարգացում
« ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ »ՀԻՄՆԱԴՐԱՄ
  • ՎՊՀ հիմնադրամ
    • Խորհրդանշաններ
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Գիտական խորհուրդ
    • Ռեկտոր
    • Ռեկտորատ
    • Կառուցվածք
    • Իրավական փաստաթղթեր
      • Կանոնակարգեր
        • Ընդհանուր իրավական ակտեր
        • Ուսումնական գործընթացի վերաբերյալ
        • Ստորաբաժանումների վերաբերյալ
        • Կազմակերպչական
        • Ընթացակարգեր
        • Պաշտոնի անձնագրեր
        • Արխիվ
      • Հաշվետվություններ
        • Ֆինանսական
        • Այլ
        • «ՎՊՀ» հիմնադրամի գործունեության հաշվետվություն
      • Ռազմավարություն
        • Ռազմավարություն 2021-2025 թթ.
        • Ռազմավարական պլան
        • Գիտության ոլորտի զարգացման 2023-2025 թթ. ռազմավարություն
        • 2024-2025 թթ. միջազգային ռազմավարություն
        • Զարգացման հայեցակարգ
        • Ֆինանսական
      • Ինստիտուցիոնալ հավատարմագրում
    • Գնումների ընթացակարգեր
  • Դիմորդ
  • Կրթություն
    • Բակալավրի հիմնական կրթական ծրագրեր
    • Մագիստրոսի հիմնական կրթական ծրագրեր
    • Ասպիրանտուրա
    • Վարժարան
    • Քոլեջ
    • Վերապատրաստումներ, որակավորման բարձրացման դասընթացներ
    • Հեռավար կրթություն
  • Գիտություն
    • Գիտահետազոտական ուղղություններ
    • Գիտական խմբեր
    • Դրամաշնորհային ծրագրեր
    • Գիտական տեղեկագիր
    • Մագիստրոս
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
  • Միջազգային ծրագրեր
    • Շարժունություն
    • Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծեր
    • Ժան Մոնե գործողություններ
    • Համագործակցության պայմանագրեր
    • Միջազգային միջմշակութային հաղորդակցման լաբորատորիա

Վերապատրաստումներ

Էրազմուս + SMARTI նախագծի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպում և վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում՝ խառնուսուցման ձևաչափով

 
 
 

Հոկտեմբերի 6-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի կառավարման խորհրդի եռօրյա հանդիպումը՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը: 

Հանդիպումների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերը և կազմակերպությունները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած գործողությունները, մասնավորապես՝ անգլերենի ինքնուսուցման համար նախատեսված «Headway» դասագրքի ուժեղ և թույլ կողմերը,իրենց բուհերում կիրառվող առարկայական կրեդիտների բաշխման մեխանիզմներն ու ռազմավարությունը և դրանց՝ կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցի ցուցումների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: Վանաձորի պետական համալսարանի կողմից ելույթ ունեցավ ՎՊՀ ծրագրի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը: ՎՊՀ-ից հանդիպումներին և վերապատրասմանը մասնակցում էր նաև ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Քանարյանը, իսկ առցանց ձևաչափով  միջոցառմանը մասնակցում էին օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Նունե Խուբլարյանը,  որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանը և միջազգային համագործակցության և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանը:

Ծրագրի շրջանակներում բուհերում իրականացված իրազեկման գործողությունները և նախատեսվող քայլերն ու միջոցառումները հակիրճ ներկայացրին Հայաստանի բուհերի տեղական համակարգող, ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և Ռուսաստանի բուհերի տեղական համակարգող, Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան: Քննարկվեցին նաև հայկական և ռուսական գործընկեր բուհերում EMI (անգլերենը որպես դասավանդման միջոց) կենտրոնների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված կարևոր հարցեր և խնդիրներ:

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները ներկայացվեցին նաև առցանց ձևաչափով. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի առաջին փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն ներկայացրեց անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձը և ուսանողակենտրոն ուսուցման կարևորությունը,  Ադամ Շորը՝Մեծ Բրիտանիայի «Ջոն Մուրս» համալսարանից, ներկայացրեց «Անգլերենը հատուկ նպատակների համար» խորագրով նախատեսած վերապատրաստման ծրագիրը: Նրա գործընկերները ներկայացրին «Ռոզետա Սթոուն» հավելվածը և դրա օգնությամբ անգլերենի իմացության մակարդակը բարձրացնելու հնարավորություններն ու առավելությունները:Վալերիա Ռաչեևան ներկայացրեց SMARTI ծրագրի գործող կայքէջը և դրա բովանդակային և կառուցվածքային բարելավմանը միտված մի շարք կարևոր խնդիրներ:

Ծրագրով նախատեսված վերապատրաստումներին մասնակցության իրավունք ձեռք բերելու նպատակով գործընկեր բուհերի դասախոսների շրջանում անցկացվեց անգլերենի իմացության առցանց թեստավորում։ ՎՊՀ-ից թեստավորմանը մասնակցեցին մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտներ Նունե Խուբլարյանը և Գայանե Քանարյանը, որոնք հաջողությամբ հաղթահարեցին անգլերենի իմացության B1 և B1+ մակարդակները:

Նախորդ հոդվածԷրազմուս+ SMARTI նախագծի շրջանակներում անցկացրած ազգային տեղեկատվական օր և վերապատրաստում
Հաջորդ հոդված«ԱԴԼ 10 մոդուլների և դասապլանների մշակում» խորագրով վերապատրաստում ՄԹ Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում

ՎՊՀ

ՌեկտորատԿառուցվածքԻրավական փաստաթղթեր

Ուսանողներին

Էլեկտրոնային ուսումԳրադարանԿարիերայի կենտրոն

Դիմորդներին

Ընդունելության կանոններՀանրակացարան

Կապ

+374 322 12345 info@vsu.am
© 2026 Վանաձորի պետական համալսարան | Բոլոր իրավունքները պաշտպանված են
Էրազմուս + SMARTI նախագծի կառավարման խորհրդի ամենամյա հանդիպում և վերապատրաստում Գորիսի պետական համալսարանում՝ խառնուսուցման ձևաչափով | Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծեր | Միջազգային ծրագրեր | ՎՊՀ