Նորություններ և միջոցառումներ

Erasmus+ SMARTI ծրագրի շրջանակներում իրականացված SWOT վերլուծություններ անգլերենի` որպես դասավանդման միջոցի (EMI) և ուսանողակենտրոն ուսուցման (SCL) վերաբերյալ

2021 թ. հունիսի 4-ին և 9-ին SMARTI Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային թիմը ՎՊՀ ներքին շահակիցների գործուն մասնակցությամբ (ՎՊՀ ռեկտոր, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, վարչական և գիտական անձնակազմի ներկայացուցիչներ և բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ)  անցկացրեց SWOT վերլուծություն անգլերենի` որպես դասավանդման միջոցի և ուսանողակենտրոն ուսուցման վերաբերյալ: 

Հանդիպումների սկզբում տեղայնացված ծրագրի համակարգող Լուսիկ Վարդանյանը հակիրճ ներկայացրեց SMARTI նախագիծը («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով»)` կարևորելով ծրագրի հիմնական նպատակները, խնդիրները և արդյունքները: Նա նշեց, որ SWOT վերլուծության իրականացումը վերլուծական հետազոտության հարցախույզի մի մասն էր, որի համաձայն` յուրաքանչյուր գործընկեր հաստատություն պետք է սահմանակարգային (ինստիտուցիոնալ) զեկույցներ կայացներ անգլերենի` որպես դասավանդման միջոցի և ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությունների վերաբերյալ, հանդես գար օգտակար առաջարկություններով հետազոտության մեթոդաբանության և մատենագիտության վերաբերյալ:

Այս երկօրյա առերես քննարկումները, որոնք կենտրոնացած էին ՎՊՀ ուժեղ կողմերի, թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վրա անգլերենի` որպես դասավանդման միջոցի և ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությունների և  մեթոդաբանության վրա, ՎՊՀ աշխատակիցներին օգնեցին որոշելու, թե որքանով է համալսարանը պատրաստ իրականացնելու անգլերենով դասավանդվող դասընթացներ կամ մոդուլներ երկու ակադեմիական ծրագրերում («Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի ծրագիր և «Ինֆորմատիկա» մագիստրոսական ծրագիր): Այդ կառուցողական երկխոսությունները հնարավորություն տվեցին մասնակիցներին նաև պարզելու այն մարտահրավերները, որոնց բուհը ներկայումս բախվում է անգլերենի` որպես դասավանդման միջոց լինելու դժվարություններին և մտածելու դրանց հաղթահարման հնարավոր ուղիների մասին:

Շնորհիվ արդյունավետ և խորքային քննարկումների` որոշվեց ներկայացնել SWOT վերլուծության արդյունքները հանրային իրազեկման օրվա միջոցառումների ընթացքում, որոնք նախատեսում է կազմակերպել ՎՊՀ SMARTI աշխատանքային խումբը համալսարանի ներքին և արտաքին շահակիցների համար: